04/05/2021 16:48
ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ ու Եվրոպական հանձնաժողովի նախագահներին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ Ադրբեջանին հարկադրելու ազատ արձակել հայ ռազմագերիներին: ԱԺ-ում այդ մասին տեղեկացրեց իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը՝ հայտնելով.
«Պատգամավորները նշել են՝ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, այն 112 անձանց մասին է, որոնց վերաբերալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն, և այն 61 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր»:
Նրանք նաև ընդգծել են, որ թեև Ադբեջանը ռազմագերների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք, իբր թե, խախտել են հրադադարի ռեժիմը, այդուհանդերձ, ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել: