06/05/2021 13:24
Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական դիրքերից 500 մետրից պակաս հեռավարության վրա է. մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության խնդիր կա. Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում բարձրացրեց սահմանային բնակավայրերի խնդիրների հարցը: Նա ընդգծեց, որ խաղաղ բնակչության նորմալ կյանքը խաթարված է:
Թաթոյանի խոսքով՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում գործող դպրոցն ադրբեջանական դիրքերից 500 մետրից պակաս հեռավարության վրա է:
«Դա, օրինակ, երեխաների շահերի դեմ է», - նշեց պաշտպանը՝ արձանագրելով, որ բնակավայրում կրակոցի դեպքեր են եղել:
Մեկնաբանելով տեսակետները, թե կրակոցներն անկանոն են՝ ՄԻՊ-ն ասաց, որ իր համար տարբերություն չկա.
«Դա ընդունելի փաստարկ չէ: Հակառակորդի ներկայությամբ մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության խնդիր կա»:
Արավուսի դեպքն օրինակ բերելով՝ նա նշեց, որ դա հաստատում է անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը: