06/05/2021 12:23
Լավրով. Ռուսաստանը քննարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը 1 միլիոն չափաբաժնով Հայաստան մատակարարելու հնարավորությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը 1 միլիոն չափաբաժնով Հայաստան մատակարարելու հնարավորությունը:
«COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանն օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում:
Մոտ ապագայում նախատեսվում են լրացուցիչ մատակարարումներ, մշակվում է մեր հայ ընկերների խնդրանքը մեկ միլիոն չափաբաժին տրամադրելու վերաբերյալ», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ: