06/05/2021 13:07
Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս. Այվազյան
Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
«Ապրիլի 13-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ», - հայտարարեց Արա Այվազյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Շուշիի մայր տաճարը հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկն է և պետք է մնա հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր։