06/05/2021 10:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից) ողջունում են Ադրբեջանի կողմից բերման ենթարկված հայեր Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը, ասվում է ԵԱՀԿ կայքում:
Վկայակոչելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակվել արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալներով և հստակ քայլեր ձեռնարկել վերը նշված հայտարարության մեջ ներառված հարցերի լուծման ճանապարհով կայուն խաղաղության համար նպաստավոր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: