06/05/2021 10:50
Սահմանների հետ կապված գործընթացում կիրառվում են անընդունելի մեխանիկական մոտեցումներ. Թաթոյան
Սահմանների հետ կապված գործընթացում կիրառվում են անընդունելի մեխանիկական մոտեցումներ, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում:
Նրա խոսքով՝ կոպտորեն խախտվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, նրանք զրկվել են հողատարածքներից ու տներից:
«Պարզ չէր նաև, թե ինչու էր կառավարությունը որդեգրել հասարակությանն ու հատկապես սահմանային բնակիչներին պատճաշ պարզաբանումներ, տեղեկություններ չտրամադրելու անթույլատրելի քաղաքականությունը: Դա նպաստեց ապատեղեկատվության, անորոշության աճին ու մարդկանց արդարացի զայրույթն առաջ բերեց», - նշեց Թաթոյանը: