06/05/2021 18:25
Կանադան աշխարհում առաջինն է, որը թույլ է տավել COVID-ի դեմ պատվաստել երեխաներին
Կանադան թույլատրել է օգտագործել Pfizer/BioNTech COVID-19 դեմ պատվաստանյութը 12-ից 15 տարեկան երեխաների պատվաստման համար: Այս մասին նախօրեին հայտարարել էր Կանադայի հանրային առողջապահության վարչությունը:
Այսպիսով, Կանադան դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես թույլ է տվել դեռահասների պատվաստումը:
Միևնույն ժամանակ, Կանադայում 16 տարեկանից բարձր անչափահասները պատվաստվում են 2020 թվականի դեկտեմբերի 9-ից: