06/05/2021 18:09
Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը
Նիդեռլանդների իշխանությունները պարզեցրել են ծննդյան վկայականում 16 տարեկանից ցածր երեխաների սեռը փոխելու կարգը, ասվում է երկրի կառավարության կայքում:
Այժմ երեխաները կարող են փոխել իրենց սեռն առանց բժշկի կամ հոգեբանի կարծիքի:
«Պայմանները մեղմվել են դեռ 2014-ին՝ տրանսգենդեր անձանց մասին օրենքի ընդունմամբ, և այժմ, օրենքի գնահատումից հետո, ընթացակարգը էլ ավելի է պարզեցվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ կառավարությունը բացատրել է, որ բժիշկը կամ հոգեբանը չեն կարող պարզել, թե որքան համոզված է մարդը հակառակ սեռի հարցում: Միևնույն ժամանակ, հոլանդական գենդերային բազմազանության կազմակերպությունում բժիշկների մասնակցությունը որոշումների կայացմանը համարվում է ինքնորոշման իրավունքի խախտում: