06/05/2021 16:52
Թուրքիան բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռի հետ կապված միջադեպը
Մևլութ Չավուշօղլուն բացատրել է Անկարայում առանց աթոռի մնացած Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կատարվածը:
Ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանականներին ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ Թուրքիա կատարած համատեղ այցի ընթացքում իրեն զրկել են աթոռից, քանի որ ինքը կին է:
«ԱԿատարվածի շուրջ նման վեճերը մեզ շատ վրդովեցրել են: Ֆոն դեր Լայենը սխալվում է՝ կատարվածը կապելով իր կին լինելու հետ: Մեր երկրում կանանց դերը շատ բարձր է, և մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում ԵՀ ղեկավարին: Բայց եթե նրանք խնդիրներ ունեն իրենց արձանագրության հետ, ապա թույլ մի տվեք, որ դա արատավորի Թուրքիային: Պատճառը ԵՄ-ում Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի մրցակցությունն է», - ասել է Չավուշօղլուն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում: