06/05/2021 11:15
Հարյուր միլիարդավոր դրամների պարտքեր են եղել կուտակված, անհույս պարտքեր. մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը. Փաշինյան
Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսը, Կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հարյուր միլիարդավոր դրամների պարտքեր են եղել կուտակված, անհույս պարտքեր ու նաև ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում, այսինքն՝ ապրիլի դրությամբ պարտքը կազմել է 67,4 միլիարդ դրամ, ընդ որում, մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նշեց, թե իրենք երեք տարվա ընթացքում 200 միլիարդի չափ գումար են վերադարձրել բիզնեսին: