06/05/2021 13:44
Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր:
«Այսօր մենք ստորագրել ենք կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: Դրա իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական դառնող ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ, կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», - ասաց Լավրովը:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Երևանը կխթանեն այս արդիական թեման բազմակողմ կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում: