06/05/2021 13:35
Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում, Ադրբեջանում լուծվում են շփման գծում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը. ՌԴ ԱԳ նախարար
Պետք չէ հիմա գործընթացը քաղաքականացնել, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հորդորելով չքաղաքականացնել այն գործընթացները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատելու համար:
«Գործընթացները բավականին բարդ են ընթանում, քանի որ լուծվում են հարցեր, որոնք կապված այս շրջանը երթուղիներին միացնելուն, լուծվում են շփման գծում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր: Դրանք գործնական, հասկանալի բաներ են, որոնք պետք է լուծվեն, որպեսզի տարածաշրջանը շնչի ազատորեն և սկսի ապրել խաղաղ կյանքով», - ասաց Սերգեյ Լավրովը: