06/05/2021 13:11
Մոսկվան և Երևանը քննարկում են «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը. Լավրով
Մոսկվան և Երևանը քննարկում են Հայաստանում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կազմակերպելու հնարավորությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքեվ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետ կապված՝ այժմ մշակվում են «Հայաստանի տարածքում դրա արտադրությունը կազմակերպելու» հարցերը: