07/05/2021 18:52
Հանդիպում կայացել է, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանն առաջին անգամ է տեսնում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է մայիսի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կայացած հանդիպման մասին տեղեկությունը, նաև հաստատել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժել է։
«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ», - ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած պարզաբանման մեջ։