07/05/2021 10:37
Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբանը դատի է տվել Փաշինյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել իր նախկին պաշտպանյալին։
Տիգրան Աթանեսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել ապրիլի 25-ին ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։
Հայցը մակագրվել է Գրիգոր Առաքելյանին։
Նշենք, որ Աթանեսյանը ժամանակին հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանը մարտի 1-ի գործով: