07/05/2021 13:47
Բայդենը երկարաձգել է Իրաքում ԱՄՆ նավթային ընկերություններին պաշտպանելու հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Իրաքում ԱՄՆ նավթային ընկերություններին պաշտպանելու հրամանագիրը, aյս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Իրաքի աստիճանական վերակառուցման, երկրում խաղաղության և անվտանգության վերականգնման և պահպանման, ինչպես նաև Իրաքում քաղաքական, վարչական և տնտեսական ինստիտուտների զարգացման խոչընդոտները շարունակում են հատուկ և ծայրահեղ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ արտակարգ դրությունը երկարացվել է ևս մեկ տարով: