07/05/2021 17:33
Բեռլինում ձյուն է տեղում
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ձյուն է տեղում, հայտնում է РИА Новости-ն:
Գերմանիայի մայրաքաղաքի օդերևութաբանական ծառայությունը նախկինում կանխատեսում էր ուրբաթ՝ մայիսի 7-ին, հորդառատ անձրև և ջերմաստիճանի բարձրացում մինչև 9 աստիճան, բայց առավոտյան ժամը 11-ին (Երևանի ժամանակով ժամը 13.00-ին) սկսվել է խոշոր փաթիլներով ձյուն:
Գերմանացի կանխատեսողներն ավելի վաղ ասում էին, որ այս ապրիլը Գերմանիայի ամենացուրտ ամիսներից մեկն էր. միջին ջերմաստիճանը 1961-ից 1990 թվականներին ընկած ժամանակահատվածում իջել է 1.3 աստիճանով և կազմել մոտ 6 աստիճան:
Երկուշաբթի՝ մայիսի 10-ին, Բեռլինում կանխատեսվում է 28 աստիճան տաքություն: