07/05/2021 15:33
Բրազիլիայում պատմել են 25 զոհով փոխհրաձգության մասին
Քաղաքացիական ոստիկանության ներկայացուցիչ Ֆելիպե Կուրին հայտարարել է, որ իրավապահները խստորեն պահպանում են բոլոր արձանագրությունները՝ նախքան նարկոբանդայի հետ զինված բախման մեջ մտնելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քաղաքացիական ոստիկանության ներկայացուցիչ Ֆելիպե Կուրին՝ բացատրելով հատուկ գործողության ընթացքում զենք օգտագործելու անհրաժեշտությունը, գրում է ТАСС-ը:
Զինված առճակատման հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների մեկ աշխատակից և խմբի 24 անդամ:
«Բոլոր արձանագրությունները (նախքան փոխհրաձգությունը) իրականացվել են առանց բացառության», - ընդգծել է Կուրին:
Նա հերքել է ենթադրությունը, որ ոստիկանությունն անհիմն գերազանցել է ուժի գործադրումը: Իրավապահ մարմինների աշխատակիցը նշել է, որ ոստիկանները կրակ են բացել այն բանից հետո, երբ սպաներից մեկը գլխի վիրավորում է ստացել:
«Նրանք մտադրվել էին սպանել մեր ոստիկաններին, և այլընտրանք այլևս չկար», - ասել է Կուրին:
Նա նաև ավելացրել է, որ առճակատումը տեղի է ունեցել հանցավոր խմբի անդամների հետ, որոնք անչափահասներ են հավաքագրել թմրանյութեր բաժանելու համար: Բացի այդ, հարձակվողներն առևանգում էին մարդկանց, սպանում, ավազակությամբ զբաղվում: