07/05/2021 13:21
Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը. ԱԱԾ նախկին տնօրեն
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը, «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ մամուլի ասուլիսին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ուզում եմ նշել, որ փորձել է ապահովել անկախությունը ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ազդեցությունից, այլև այլ մարդկանց, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների: Վարդազարյանի մեղքը, իմ կարծիքով, բացառապես նրա մեջ է, որ փորձել է իրականացնել իր սահամանադրական իրավունքները և լիազորությունները, ինչը չի բավարարել այս իշխանություններին, որովհետև վերջին շրջանում մշտապես քայլերը միտված են ընդդիմախոսներին դատարանների միջոցով լռեցնելուն», - նշեց Վանեցյանը: