07/05/2021 09:44
«Իրավունք». Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին արձակուրդ չի տրվելու
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրաման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը:
Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոստիկանների մոտ լուրջ դժգոհության տեղիք են տվել, որովհետև մարզի ժողովուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հարցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով: Դիմեցինք նաև ՄԻՊ-ին՝ հետաքրքրվելով, թե մարդուն հասանելիք արձակուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»։