07/05/2021 15:03
Մեսին Բարտոմեուին մեղադրել է անձնական նամակագրությունից տեղեկատվության արտահոսքի համար
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ակումբի նախկին նախագահ Ժոսեպ Բարտոմեուին մեղադրել է անձնական նամակագրությունից տեղեկատվություն արտահոսքի համար: Այս մասին հայտնում է SSMA-ն:
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացու վերջին հաղորդագրություններից մեկը հետևյալն էր. «Դու արդեն տեղեկատվություն ես արտահոսում: Դու փորձում ես ինձ նորից կոտրել, գրողը քեզ տանի»:
Այն ուղարկվել է այն բանից հետո, երբ 33-ամյա ֆուտբոլիստը դիմել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին և հայտնել նրան, որ, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից:
Մեսին նաև անվստահություն է արտահայտել Բարտոմեուի նկատմամբ այն պահին, երբ ֆունկցիոները խնդրել է խաղացողներին գնալ աշխատավարձի երկրորդ կրճատման` կորոնավիրուսի համավարակի հետևանքների պատճառով:
Հիշեցնենք, որ Մեսիի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը: