07/05/2021 12:58
Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյան
Մենք կարող ենք նաև միտում տեսնել 3 տարվա մեջ ԱԱԾ 5 տնօրենի փոփոխության հարցում, որովհետև այս կառույցում ղեկավարներին այդպես հաճախ չեն փոխում, «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ մամուլի ասուլիսին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ընդգծեց, որ եթե տնօրեն են փոխում, պետք է հստակ բացատրություն լինի:
«Ես և պարոն Համբարձումյանը հստակ մատնանշել ենք մեր հրաժարականների պատճառները, մյուսների հրաժարականների մասին լայն հանրությունը որևէ բան չգիտի: Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը: Սա է մեր դիրքորոշումը», - նշեց Վանեցյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչն էր խանգարում, երբ հնարավորություն ունեին, ձերբակալեին կառավարության այն ադամներին, որոնց մեջ խնդիր էին տեսնում, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը նշեց.
«Իմ պաշտոնավարման ժամանակ ես քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքեր չեմ տեսել»: