07/05/2021 16:45
Թուրքիայում հայտարարել են F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության սկսելու մասին
Անկարան Վաշինգտոնից նամակ է ստացել, որը կարող է դառնալ երկու երկրների միջև երկխոսության սկիզբ՝ վերջին F-35 կործանիչների հետ կապված խնդրի լուծման շուրջ, որի մատակարարումներն ԱՄՆ-ն սառեցրել էր ավելի վաղ, քանի որ Թուրքիան ձեռք էր բերել ռուսական C- 400 ՀՕՊ համակարգեր, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելն ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն բացառել է Թուրքիային F-35 ինքնաթիռների արտադրության ծրագրից՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:
«Մենք արդեն ասել ենք, որ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն դուրս մնալ F-35 ծրագրից: Եվ Միացյալ Նահանգներից ստացված վերջին նամակը հաստատել է, որ մենք ճիշտ էինք: ԱՄՆ-ի հետ երկխոսություն կսկսվի F-35-ի հետ կապված խնդրի լուծում գտնելու համար», - Դեմիրի խոսքերը մեջբերում է NTV-ն: