07/05/2021 11:55
Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում. Գլխավոր դատախազ
Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Շարքային չի, բայց զինծառայող է», - ասաց նա:
Դատախազի խոսքով՝ դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել և դատարան է ուղարկվել:
«Վաղ է, որպեսզի կարողանամ գնահատել ամեն կոնկրետ դեպքի ազդեցությունը պատերազմի վերջնական արդյունքի վրա», - նկատեց Դավթյանը:
Նա տեղեկացրեց, որ բազում հետապնդումներ կան նաև մեզ մոտ թշնամու պաշտոնյաների նկատմամբ: Դավթյանը մանրամասներ չհայտնեց, քանի որ եզրահագնել են՝ հրապարակային խոսքը կվնասի:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում մեր քաղաքացիների նկատմամբ հայտարարված հետախուզումների, գլխավոր դատախազն ասաց.
«Մենք հակաքայլեր ենք ձեռնարկել, և դրանք արդյունք են տվել. նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»: