07/05/2021 13:19
Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ)
Ո՛չ ՀՀ անվտանգային համակարգը, ո՛չ տնտեսությունն այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Այս հարցն առհասարակ պետք է օրակարգից հանվի, մինչև չվերականգնվի ՀՀ անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստվի հնարավոր սահմանների բացմանը։ Այս փուլում խոսել դրա մասին ու օրակարգում պահել հարցը, ուղղակի անթույլատրելի է», - ասաց Արթուր Վանեցյանը։