07/05/2021 15:57
Մոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինն է ընդունել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միևնույն ժամանակ, նա հորդորել է երկրի քաղաքացիներին ևս պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
«Ես այսօր ստացել եմ պատվաստանյութի առաջին դեղաչափը և ուզում եմ հորդորել Մոլդովայի բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեռ պատվաստված չեն, անել դա», - ասել է նա:
Սանդուն ընդգծել է, որ առաջիկա օրերին Մոլդովայում բավարար պատվաստանյութեր կլինեն՝ բոլորին պատվաստելու համար: