07/05/2021 13:38
Հնդկաստանը COVID-19-ով օրական վարակման դեպքերի հակառեկորդ է սահմանել
Հնդկաստանը կորոնավիրուսի նոր դեպքերի թվի ևս մեկ հակառեկորդ է սահմանել. անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 414,1 հազար նոր դեպք, հայտնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը:
Երկիրն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում COVID ունեցող մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 21,4 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 17,6 միլիոն մարդ, 234 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից:
Հնդկաստանում դեպքերի թվի աճը շարունակվում է փետրվարի կեսերից՝ COVID-19– ով բուժվող մարդկանց թիվը հասցնելով ավելի քան 3,6 միլիոնի: Ավելի քան երկու շաբաթ անընդմեջ նոր դեպքերի թիվը գերազանցում է օրական 300 հազարը: Երեք անգամ վարակվածների թիվը գերազանցել է 400 հազարը: