07/05/2021 18:02
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8386 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8386 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 863 514 դեպք:
Մեկ օրում մահացել է 376 մարդ, ընդհանուր՝ 112 622 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 8022 մարդ, մեկ օրում՝ 4 480 360 պացիենտ: