07/05/2021 13:10
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. Hraparak.am
Անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարցում է արել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով ՊՆ ներկայացուցչի հետ հանդիպում՝ գերիների վերադարձի հետ կապված հարցերով։ ՊՆ-ն պատասխանել է, որ չի զբաղվում գերիների վերադարձի հարցերով, ուստի նման հանդիպումը գտնում է ոչ նպատակահարմար, այս մասին գրում է Hraparak.am կայքը:
Կայքը գրում է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գերիների վերադարձի հարցը դարձել է ամենաառաջնահերթը քաղաքական օրակարգում, և իշխանությունը բոլոր լծակներով փորձում է ներկայացնել, որ գերիների վերադարձը կատարվում է իր շնորհիվ, սակայն վերջին ամիսների զարգացումները ապացուցեին, որ գերիների համար բանակցող և նրանց հայրենիք վերադարձնող միակ մարդը ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն է, որի հետ հայկական կողմից որևէ պաշտոնյա չի աշխատում, միակ մարդը, որը Մուրադովի հետ մոտ է, Արցախի ԱԻՊԾ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանն է։
Կայքը կապ է հաստատել Վարդան Աթաբեկյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ ՊՆ-ից գերիների վերադարձի հարցերով հանդիպում է խնդրել ու մերժում ստացել, Աթաբեկյանը հաստատել է։