07/05/2021 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 356 դեպք, մահացել է 21 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 218 681 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 356-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 203 307 (+1034) մարդ, այս պահին բուժվում է 10 129 (-699) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5245 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4209 (+17), իսկ այլ պատճառներով՝ 1036 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 21 մարդ: