08/05/2021 10:47
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 411 դեպք, մահացել է 18 մարդ
Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 219 092 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 411-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 204 121 (+814) մարդ, այս պահին բուժվում է 9708 (-421) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5263 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4225 (+16), իսկ այլ պատճառներով՝ 1038 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 18 մարդ: