08/05/2021 15:16
Ամերիկյան դատարանը կքննարկի պատմության մեջ փղի առաջին հայցն ընդդեմ կենդանաբանական այգու
Նյու Յորքի դատարանը հայց է ստացել և ընդունել Հեփփի անունով փղից, որն ապրում է Բրոնքսի կենդանաբանական այգում: Հայցը դատարան է ներկայացրել կենդանիների իրավունքների պաշտպանները Nonhuman Rights Project նախագծից: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Նշվում է, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ անգլախոս դատարանը կքննարկի ոչ մարդու անունից ստացված հայցը: Նախագիծը 2018 թվականից փորձում էր հայցեր ներկայացնել Հեփփիի անունից, բայց մինչ այդ բոլոր դատարանները մերժել էին դրանք:
Փղի պատմությունը մարտին ներկայացրել է Curbed պորտալը: Հաղորդվում էր, որ կենդանին կենդանաբանական այգի է բերվել 1970-ականներին: Այժմ Հեփփին ապրում է 81 հեկտար առանձին տարածքում: Կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված էին նրան բաժանել Փեգի փղից, քանի որ նրանք հաճախ էին բախվում:
Nonhuman Rights Project-ն այնուամենայնիվ կարծում է, որ առանձին տարածքում նրան պահելը խախտում է փղի իրավունքները: Նախագիծը ցանկանում է հասնել նրան, որ դատարանը որոշում կայացնի՝ Հեփփիին փղերի հատուկ արգելոց տեղափոխելու վերաբերյալ: Կենդանիների իրավունքների պաշտպանները հույս ունեն, որ փիղը կդառնա աշխարհում առաջին կենդանին, որի ազատության իրավունքը կապահովվի դատարանում: