08/05/2021 13:31
Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության գործողությունների զոհերի թիվը հասել է 28-ի
Ռիո դե Ժանեյրոյում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվողների դեմ ոստիկանության գործողության զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհի մասին:
Նշվում է, որ մահացել է ևս երեք կասկածյալ:
Առճակատումը տեղի է ունեցել հանցավոր խմբի անդամների հետ, որոնք անչափահասներ են հավաքագրել թմրանյութեր ցրելու համար: Բացի այդ, հարձակվողները առևանգում էին մարդկանց, սպանություններ կազմակերպում, ավազակությամբ զբաղվում: