08/05/2021 12:13
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 30 բլոկ-մոդուլային ավան (Տեսանյութ)
ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական մասնագետներն ավարտել են երեսուն մոդուլային ավանի կառուցումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի համար:
Դրանք շահագործման են հանձնվել հնարավորինս կարճ ժամկետում՝ 4 ամսում, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը:Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ-գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք և ինժեներական սարքավորումներ պահելու սենյակ:
ԲՄԱ-ն լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրականություն, ինքնավար ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում), հագեցած են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ) և կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց ի վեր, Պաշտպանության նախարարության մասնագետները կանգնեցրել են երեսուն բլոկ-մոդուլային քաղաք 250, 60, 40, 30 և 15 հոգու համար, ինչպես նաև հրամանատարական անձնակազմի կառավարման կետ և տնակ: