08/05/2021 13:19
Ղազախստանում COVID-19-ի պատճառով Հաղթանակի օրվա տոնակատարությունները հետաձգվել են
Ղազախստանում COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով որոշվել է հետաձգել Հաղթանակի օրվա տոնակատարությունները. դրանք կանցկացվեն 2022 թվականին, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:
«Լուրջ համաճարակաբանական իրավիճակի պատճառով որոշվել է հետաձգել Հաղթանակի օրվա կապակցությամբ ավանդական հանդիսությունները հաջորդ տարի», - գրել է նա Facebook-ում:
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հատուկ ուղերձով կշնորհավորի իր հայրենակիցներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին կտրամադրվի նյութական օգնություն:
Հաղթանակի օրվա առթիվ ռազմական շքերթ նույնպես չի նախատեսվում 2021 թվականին: