08/05/2021 13:46
Ուժային համակարգը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից. արդյունքում ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում. Աբրահամյան
Ուժային համակարգը զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններից, արձանագրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ արդյունքում ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում:
Փորձագետը ֆեյսբուքյան էջում ադրադարձել է մայրաքաղաքի փողոցների կրակահերթերին, «ռազբոռկեքին»:
«Տեսնես կլինի՞ մի օր, որ արթնանաք ու լրահոսում չհանդիպենք Հայաստանի որևէ հատվածում կամ Երևանի փողոցներում տեղի ունեցած կրակահերթերի, «ռազբոռկեքի», զոհերի ու վիրավորների մասին»: Չնայած՝ ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, «վտանգավոր» ընդդիմադիրներ հետապնդում, իշխանության վերարտադրության ապահովման համար ընտրություններով աշխատում, փորձում շեֆի վախերը չեզոքացնեն:
Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններից: Արդյունքն էլ սա է՝ ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում՝ իներցիայով գլորվում ենք», - գրել է Աբրահամյանը: