Ռազմագերիների խնդիրներից մինչև Սյունիքի հարցեր. «Հենակետն» ամփոփել է անցնող շաբաթը

08/05/2021 11:04

Ռազմագերիների խնդիրներից մինչև Սյունիքի հարցեր. «Հենակետն» ամփոփել է անցնող շաբաթը


«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է անվտանգությանը վերաբերող շաբաթվա լուրերը:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

ՄԻԵԴ հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նրանք հրապարակել են ցուցակ, որտեղ ցույց է տրված գերության մեջ հայտնված թվով 19 անձ, ովքեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից։

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ բացի ԵԴ 188 հաստատված անձանց վերաբերյալ տեղեկատվությունից, հաստատված և ենթադրյալ գերիների թիվն այս պահին անցնում է 300–ը։
Զոհրաբյանը հավելել է, որ առաջիկա մեկ ու կես ամսվա ընթացքում պրեսսինգը կարող է մեծանալ, եվրոպական կառույցները պարտադրելու են Ադրբեջանին, այդ թվում, եթե լինի անհրաժեշտություն՝ սանկցիաների միջոցով, կասեցնել երկրի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։

Մայիսի 4-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում պահվող երեք գերի վերադարձել է հայրենիք։

Կանադայի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու ազատ արձակմանը և կոչ արել ազատ արձակել բոլոր պահվող անձնանց։

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ևս թվիթերում գրառում է կատարել՝ «ողջունելով հայ ձերբակալվածների ազատ արձակումը։
Ավելի վաղ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիենկենը, ով երկու կողմին կոչ էր արել ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր պահվող անձնանց փոխանակման գործընթացը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Մայիսի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադարձ է կատարել գերիների հարցին, նշելով, որ Ադրբեջանը հրաժարվում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձնել։ Լավրովը նշել է, որ իրենք չեն նվազեցնում ջանքերը պահվող բոլոր անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ:
ԱԺ անկախ պատգամավորների նախաձեռնությունը՝ գերիների հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, չի ողջունվել պետական մարմինների կողմից՝ մերժելով համագործակցության առաջարկները։

Պատգամավորներին՝ ՊՆ կողմից տրված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով ՊՆ-ն չի զբաղվում։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատելով պաշտոնից։

Մայիսի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Առաջին հայցով դատարանն արձանագրել է, որ ազատումը եղել է անօրինական, երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, երրորդով՝ հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Սյունիքի մասին

Մայիսի 2-ին համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի, հայ ու ադրբեջանցի զինծառայողները Սյունիքում միմյանց հետ վիճում են ու քաշքշում: Պատճառը, ըստ տեսանյութի, այն է, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են առաջանալ հայկական դիրքերի ուղությամբ, իսկ հայկական կողմի զինծառայողները արգելում են և պահանջում հետ գնալ:

Նույն ժամանակահատվածում սոցցանցերից տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել:

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ևս հաստատել է այդ տեղեկությունը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընդանուր իրավիճակը հանգիստ է, բայց ոչ այնպես, որ այդ ուղղությամբ չմտածեն։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ որ միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, ամեն ինչ արդեն հարթվել է և իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ:

Մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր 2 հենակետ է հիմնվել:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով և ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում մարտական դիրքեր պետք է դրված լինեն։

Այլ թեմաներ

ԱԱԾ քննվող քրեական գործի շրջանակում ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետգաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել: Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին Մովսես Հակոբյանն մի շարք ուշագրավ հայտարարություններով էր  արել, մասնավորապես՝ սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է, մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել, պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառվել, և այլն:

Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախյան պատերազմին մասնակցած Սիրիայի երկու քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ահաբեկիչներին մեղադրանք էր առաջադրվել 5, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության և վարձկանության հոդվածներով։

Մայիսի 5-ին Հադրութի շրջանի բնակիչներն ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարարի հետ։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության քարտուղարը հայտնել է, որ հանդիպում են պահանջում ԱԳ նախարարի հետ, որ ճշտեն Արցախից բռնագաղթված բնակչության կարգավիճակի հարցը, թե ինչ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում՝ Արցախում այսօր բնակվող հայրենակիցների համար։

Հադրութցիները նամակ են փոխանցել նախարարությանը՝ նախարարի հետ հանդիպման խնդրանքով։

Մայիսի 5-ին, ԱԺ-ի փակ նիստում ներկայացվել և քննարկվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, չնայած հայտարարվել էր, որ հանրությունը պետք է տեղյակ լինի Ապրիլյանի մասին բացահայտումներին։ Փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ զեկույցը գտնվում է առաջին բաժնում ու գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցողները միայն կարող են ծանոթանալ, թե զեկույցին, թե դրա հիմքում դրված բոլոր նյութերին և ձայնագրություններին։

ԱԺ-ն մայիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և ՀՀ դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ ՊՆ ից հայտնում են, որ մայիսի 7-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ, կրակային վարժանքներ, գործնական պարապմունքներ և այլն։

Նախորդ շաբաթների համեմատ անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը նվազել են,  որոշակի պարբերականությամբ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին հրապարակումները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը