09/05/2021 17:52
Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ տալով ես շարժվում, եթե ծնկներիդ ես կանգնած. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Ղարաբաղի ապագան, անկեղծ պետք է ասեմ, բավական մշուշոտ է, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գլխավորելու է «Հայաստան» դաշինքը:
«Ստորագրված պայմանագրով 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Որևէ մեկդ լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյոք պատրաստ են այսպիսի սցենարի, թե ոչ։ Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ տալով ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած։ Պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների։ Մենք կարող ենք դա անել», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։