09/05/2021 16:46
Դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան, ինչքան մնա այս իշխանությունը. նրանք պետք է հեռանան. Քոչարյան (Տեսանյութ)
Ներկա իշխանությունը պետք է հեռանա, քանի որ հանդիսանում է մեր պարտության խոհրդանիշը, դեմքը, ձայնը, իսկ այսպիսի դեմքով, ձայնով չենք կարող նայել դեպի ապագա, չենք կարող կառուցել այդ ապագան, «Հայաստան» դաշնիքի հիմնադրման միջոցառման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է դաշինքը:
«Հնարավոր չէ առաջ գնալ՝ ժողովրդի ճակատին նման կնիք ունենալով: Այս իշխանությունը մեղավոր է 5000 զոհի, 11 հազար վիրավորի և 35 հազար անօթևան մնացած հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք և ավիրում է այն, ինչին դիպչում է: Դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան, ինչքան մնա այս իշխանությունը», - ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերի: