09/05/2021 16:20
Այս իշխանության օրոք աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Այս իշխանությունը հետևողականորեն քանդում է մեր տնտեսությունը, Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում։ Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը՝ ավելի քան 2 մլրդ դոլարով, ներդրումները գրեթե զրոյացել են։ Այս իշխանության օրոք այս երեք տարում աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը, սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության կառավարման երեք տարիների համար», - հայտարարեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները գրեթե չեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել։