օր
ամիս
տարի
Նոյեմբերի 19,
Երեքշաբթի
10/05/2021 22:13
Նախագահը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին
Հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը։
10/05/2021 21:28
Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը
Հայրենիք հանձնած, թշնամու առջև ծնկած ու նվաստացած վիժվածքի հետ ապագա չկա՛։
10/05/2021 20:14
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու. կքննարկվի նաև նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կետերի իրագործման ընթացքը
Մայիսի 5-6-ը ռուս նախարարն այցելել էր Երևան, որտեղ նրան ընդունել էին հայ գուծընկեր Արա Այվազյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
10/05/2021 20:01
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից յոթ հրթիռի արձակման մասին
Իսրայելը ժամանակ ունի մինչև երեկոյան 6-ն Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարրահի տարածքներից զինվորներին դուրս բերելու համար:
10/05/2021 19:57
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովը լուծարվեց
Խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նոր գումարման ԱԺ-ի ստեղծումը։
10/05/2021 19:13
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները. Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանում խոսքի ու մամուլի ազատությունն այլընտրանք չունի և իշխանության որևէ ոտնձգություն չի կարող ստվերել այն անգնահատելի աշխատանքը, որ հատկապես այս ճգնաժամային փուլում իրականացնում են լրատվամիջոցներն ու լրագրողները։
10/05/2021 18:51
«Սիրեցի, յարս տարան». Արման Նշանյանը նոր տեսահոլովակ է պատրաստել. երգի հիմքում իրական պատմություն է (Տեսանյութ)
Տատիկս ինձ պատմում էր, որ այս երգի հիմքում իրական պատմություն է:
10/05/2021 18:13
Առաջին դեպքը չէ, երբ խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին, սա անընդունելի է․ Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Ոստիկանները սահմանափակել են թե՛ Անի Գևորգյանի, թե՛ «News.am» լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը պանթեոնում։
10/05/2021 17:37
COVID-19-ի դեմ կատարվել է 10 727 պատվաստում
Պատվաստումներն անվճար են։
10/05/2021 16:48
Սոմալիում ջրհեղեղների զոհ է դարձել 25 մարդ
Ջուբբա գետում ջրի մակարդակը բարձրացել է 4,7 մետրով:
10/05/2021 16:24
Ժամկետային զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան գործով կալանավորվել է համածառայակիցը
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
10/05/2021 16:17
Իսրայելական ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժած պաղեստինցիների թիվը հասել է 215-ի
Նշվում է, որ «153 տուժածներ տեղափոխվել են Երուսաղեմի քաղաքային հիվանդանոցներ, ծանր վիճակում է չորս տուժած»:
10/05/2021 16:01
Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին ու Սուրեն Գրիգորյանին գործուղում է Մոսկվա
Վերջիններս կմասնակցեն «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը:
10/05/2021 15:47
«Լուսանում է ամեն խավար…». կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական համերգով
Երեկոյի մենակատարներն են Լուսինե Ազարյանը, Գուրգեն Բավեյանը, Նունե Բադալյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը:
10/05/2021 15:31
Դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդարձվի Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում
Ապրիլի 15-ին դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)։
10/05/2021 15:26
Լավրովը բանակցություններ կվարի Ալիևի հետ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում
Մայիսի 10-11-ը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բաքու։
10/05/2021 15:17
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն
Մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 726 զանգ:
10/05/2021 15:10
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Պուտինն ու Ալիևը «ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ»։
10/05/2021 14:46
Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել է 85-ի
Արմատական «Թալիբան» շարժումը հերքել է իր մասնակցությունը հարձակմանը:
10/05/2021 14:20
Ձեր ղեկավարին փոխանցեք, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ Վահրամ Դումանյանին
«Հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊհ ուսանողական խորհրդի նախագահը»։