10/05/2021 16:01
Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին ու Սուրեն Գրիգորյանին գործուղում է Մոսկվա
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ու արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը 2021 թվականի մայիսի 18-20-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն։
Վերջիններս կմասնակցեն «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը, կհանդիպեն նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Ռուստամ Բադասյանը կներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։