10/05/2021 19:57
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովը լուծարվեց
Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ։
Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի խորհրդարանը լուծարվի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
ՀՀ Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովը լուծարվում է:
Խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նոր գումարման ԱԺ-ի ստեղծումը։