10/05/2021 22:13
Նախագահը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: