10/05/2021 11:52
ԱՄՆ-ում հայտարարված է արտակարգ իրավիճակի ռեժիմ
ԱՄՆ-ում հայտարարվել է շրջանային արտակարգ իրավիճակ Colonial Pipeline խողովակաշարային ընկերության գործունեության դադարեցումից հետո, հայտնում է РИА Новости-ն:
Արտակարգ իրավիճակների ռեժիմը սահմանվել է ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտի կողմից: Շրջանային արտակարգ իրավիճակ է հայտարարվել Նյու Յորքում, Վիրջինիայում, Ֆլորիդայում, Արկանզասում, Տեխասում, Միսիսիպիում և հարավային և արևելյան մի քանի այլ նահանգում:
Ցանցային խնդիրների պատճառով հաղորդվել է Colonial խողովակաշարային համակարգի անսպասելի անջատման մասին: Սա իր հերթին ազդել է բենզինի և տարբեր վառելիքների մատակարարման վրա:
Ավելին, ընկերությունն ինքը հայտարարել է, որ մայիսի 7-ին իրենք ենթարկվել են կիբերհարձակման: