10/05/2021 12:51
Բիլ Գեյթսի կինն ամուսնալուծվելու գործընթացը սկսել էր դեռ 2019 թվականից
Մելինդա Գեյթսը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից հետ ամուսնալուծվելու գործընթացը սկսել էր դեռ 2019 թվականից, գրում է The Wall Street Journal-ը` հղում անելով իրազեկ աղբյուրների և փաստաթղթերի:
Ըստ թերթի՝ Գեյթսի կինը երկու տարի առաջ փաստաբանների հետ քննարկել էր ամուսնալուծության հարցը՝ միանգամից կապվելով մի քանի փաստաբանական գրասենյակի հետ:
Հրապարակման մեջ նշվում է, որ զույգը չի նշել ամուսնալուծության պատճառը, սակայն աղբյուրները նշում են, որ կինը մտահոգված է իր ամուսնու կապերով հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ, որը մեղադրվում էր անչափահասների թրաֆիքինգի և սեռական շահագործման համար: