10/05/2021 12:23
ԱԺ-ի ընդունած ԸՕ փաթեթը հունիսի 20-ի ընտրությունների համար որևէ կանոնի փոփոխություն չի նախատեսում. Համազասպ Դանիելյան
Նախորդ շաբաթ ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փաթեթը հունիսի 20-ի ընտրությունների համար որևէ կանոնի փոփոխություն չի նախատեսում, խորհրդարանական ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Մեր փաթեթում ավելի ազատականացրել էինք կոալիցիաների կազմման կարգավորումը, որը էապես կավելացներ կոալիցիաներ կազմելու հնարավորությունը: Իսկ գործող նորմը նախատեսում է 6 օր կոալիցիա կազմելու համար: Եթե որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ», - նշեց պատգամավորը: