10/05/2021 16:48
Սոմալիում ջրհեղեղների զոհ է դարձել 25 մարդ
Աֆրիկական Սոմալի պետությունում անցած շաբաթվա ընթացքում առնվազն 25 մարդ է մահացել հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 10-ին, հայտարարել է Սինհուան՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) տվյալները:
Նշվում է, որ Ջուբբա գետում ջրի մակարդակը բարձրացել է 4,7 մետրով: Աղետը 25 հազար մարդու վրա է անդրադարձել։
Մահացածների թվում կա 14 երեխա: Սատկել է նաև ավելի քան 1000 գլուխ անասուն: