10/05/2021 11:26
Վարդուհի Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդուհի Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:
Վարդուհի Գրիգորյանը 2001-2011 թվականներին աշխատել է առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում` որպես առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետ:
2013-2021 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետի, ապա վարչության պետի պաշտոնները:
Աշխատանքային գործունեության ընթացքում 2016 թվականին պարգևատրվել է առողջապահության նախարարի պատվոգրով, 2020 թվականին արժանացել է վարչապետի շնորհակալագրին, 2021 թվականին պարգևատրվել «Մխիթար Հերացի» մեդալով: