10/05/2021 14:46
Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել է 85-ի
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող դպրոցի մոտ անցյալ շաբաթ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 85-ի, ավելի քան 150 մարդ վիրավորվել է, հայտնում է Ariana News տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով երկրորդ փոխնախագահ Սարվար Դանիշի գրասենյակին:
Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհի մասին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մայիսի 8-ին մեքենայի պայթյուն է տեղի ունեցել դպրոցի մոտ, որին հաջորդել է երկու հրթիռային հարված: Պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ուսանողները դուրս էին գալիս շենքից, զոհերի մեծ մասը աղջիկներ են:
Արմատական «Թալիբան» շարժումը հերքել է իր մասնակցությունը հարձակմանը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին մեղադրել է թալիբներին հարձակման համար և ընդգծել, որ այդպիսով նրանք «մեծացնում են բռնության մասշտաբները և հերթական անգամ ցույց տալիս իրենց անշահախնդրությունը ներկայիս ճգնաժամի խաղաղ լուծման հարցում»:
Երեքշաբթի երկրում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ հարձակման զոհերի: